Մատչելիության հղումներ

Ուրբաթ օրը Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Թբիլիսիի Նորաշեն հայկական եկեղեցու շուրջ Վրաստանի հոգեւորականների կողմից շարունակվող ոտնձգությունների մասին:

Վիրահայոց թեմը, մասնավորապես հիշեցնում է, թե Նորաշենի մոտ վրացական «կեղծ գերեզմանաքարերի» շուրջ աղմուկից հետո վրաց հոգեւորականները հավաստիացրել էին իրենց, թե Վրաստանի Իլիա Երկրորդ պատրիարքը բարյացկամորեն է տրամադրված Նորաշենի հարցում:

Սակայն, ըստ հաղորդագրության, Վիրահայոց թեմի ներկայացուցիչ Աբգար աբեղան օրերս ականատես է եղել «Նորաշեն» եկեղեցու շուրջ վրաց հոգեւորականների կողմից իրականացվող աշխատանքներին, որոնք հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին:

«Փաստորեն, վրացական կողմը շարունակում է գաղտնի կերպով Նորաշենը որպես վրացական եկեղեցի ներկայացնելու փորձերը: Իսկ վրացի հոգեւորական հայր Տարիելը (որը, ըստ Վիրահայոց թեմի, ոչնչացնում էր Հովնաթանյանների մանրանկարները եւ հայկական խաչքարերը), հայտարարել է, թե «իրենց հողն է եւ իրենք անում են այն՝ ինչ ուզում են»:

Վիրահայոց թեմը կոչ է անում դադարեցնել բարբարոսությունները, մեղք չգործել մահացածների հիշատակի առջեւ եւ չխոչընդոտել Վրաստանի Պատրիարքի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի արդյունավետ երկխոսությանը:

(Լուսանկարում՝ կոտրված խաչքարը Նորաշենի բակում)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG