Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը Անկարայից ակնկալում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավում


Ինչպես հաղորդել են թուրքական լրատվամիջոցները, Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի տեղակալ Փոլ Վուլֆովիցը Վաշինգտոնում խոսել է նախագահ Բուշի վարչակազմի՝ Թուրքիայից ակնկալած աջակցության ուղղությունների մասին:

Թուրքիայի խորհրդարանականների հետ անցած շաբաթավերջին կայացած հանդիպման ժամանակ Վուլֆովիցը նաեւ անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին:

Նրա խոսքերով, քանի որ Միացյալ Նահանգները չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Անկարան պետք է աջակցի Սպիտակ տանը արտաքին քաղաքականության որոշ հարցերում: Մասնավորապես՝ Վաշինգտոնը ակնկալում է, թե պաշտոնական Անկարան պետք է միեւնույն դիրքերից հանդես կա Իրանի եւ Սիրիայի հարցում՝ ընդհուպ մինչեւ համատեղ գործողությունների անցկացումը:

Բացի այդ, Վաշինգտոնը Անկարայից ակնկալում է նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավում եւ որոշակի քայլեր՝ հայ-թուրքական սահմանի վերաբացման հարցում:

Թուրք-ամերիկյան ընկերությունների դաշնության նախագահ Աթա Էրիմը, իր հերթին, հայտնել է, թե Միացյալ Նահանգներում բնակվող թուրքերը որոշել են պայքարի ելնել՝ ընդդեմ ցեղասպանության ճանաչման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG