Մատչելիության հղումներ

logo-print

Բաքվում վնասազերծվել է ալղաիդականների խումբ


Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հինգշաբթի օրը տարածած հատուկ հաղորդագրության համաձայն, Բաքվում վնասազերծվել է վեց հոգուց բաղկացած հանցավոր խումբ, որը նախապատրաստում էր ահաբեկչական գործողություններ Ադրբեջանում արտասահմանցիների բնակության եւ աշխատանքի վայրերում:

Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, խումբը ղեկավարում էր 29-ամյա Ամիրասլան Իսքանդերովը:

Փետրվարի 7-ին դատարանի որոշմամբ Իսքանդերովը եւ Ալիրզա Բաբաեւը դատապարտվել են 14 տարվա ազատազրկման, մյուս 4 անդամները՝ 3-7,5 տարվա ազատազրկման: Նրանք մեղավոր են ճանաչվել ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու, ապօրինի զենք կրելու եւ պայթուցիկ նյութեր պահելու մեջ:

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության տվյալներով, Ամիրասլան Իսքանդերովը 1999-2003 թվականներին Ալ-Ղաիդայի կազմում մասնակցել է ռազմական գործողությունների Աֆղանստանում, որտեղ հմտացել էր պայթուցիկ եւ թունավոր նյութերի օգտագործման մեջ:

Հետաքննությամբ պարզվել է, որ այս տարի խումբը պատրաստվում էր ահաբեկչական գործողություններ իրականացնել Բաքվի բազմամարդ վայրերում եւ արտասահմանցիների բնակության եւ աշխատանքի վայրերում, ռազմավարական եւ պետական օբյեկտներում:

Խմբի անդամները ահաբեկչական գործողությունների համար պատրաստել են շահիդ-կամիկաձեների՝ ներգրավելով ծայրահեղական կրոնական հայացքների երիտասարդ կանանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG