Մատչելիության հղումներ

logo-print

Ավստրալիայից Հայաստան թռչող ուղեւորը սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը


Ինչպես հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը, հինգշաբթի երեկոյան Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում ձերբակալվել է Տոկիո-Մոսկվա չվերթի ավստրալացի մի ուղեւոր, որը սպառնացել է պայթեցնել օդանավը՝ պահանջելով վայրէջք կատարել Չեչնիայում:

Ըստ «ՌԻԱ-Նովոստի» գործակալության, երբ «Բոինգ - 777» օդանավը արդեն մոտենում էր Մոսկվային, հրամանատարը հաղորդել է դիսպեչերին, թե ուղեւորը փորձում է ներխուժել օդաչուների խցիկ՝ սպառնալով պայթեցնել օդանավը: Անձնակազմին հաջողվել է չեզոքացնել ուղեւորին: Նրա մոտ որեւէ զենք կամ պայթուցիկ չի հայտնաբերվել:

«Շերեմետեւո» օդանավակայանի ներկայացուցիչ Անգելինա Մատրոսովան լրագրողներին հայտնել է, որ ձերբակալվածը մշտապես ապրում է Ավստրալիայում եւ թռչում էր Սիդնեյից - Տոկիո - Մոսկվա - Երեւան չվերթով՝ Հայաստանում ապրող եղբոր մոտ: Ձերբակալվածը ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության:

Մոսկվայում Ավստրալիայի դեսպանությունից «Ֆրանսպրես» գործակալությանը հայտնել են, թե տեղյակ են Ավստրալիայի քաղաքացի Սիմոն Թալիթյանի ձերբակալության մասին եւ պատրաստ են նրան տրամադրել հյուպատոսական անհրաժեշտ աջակցություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG