Մատչելիության հղումներ

Համլետ Գասպարյան. «Ցեղասպանության հարցում Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ հակասություններ չկան»


Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը, պատասխանելով «Երկիր» շաբաթաթերթի հարցին, հերքել է թուրքական «Ռադիկալ» եւ «Միլլիեթ» թերթերում երեկ հրապարակված՝ Եվրամիությունում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի հայտարարության մեկնաբանությունները:

Թուրքական լրատվամիջոցները պնդում են, իբր անցած շաբաթ Ստրասբուրգում Հայաստանի եւ Եվրախորհրդարանի միջեւ համագործակցության հանձնաժողովում ունեցած ելույթում Չիթեչյանը ասել է, թե «Ցեղասպանության խնդիրը ստեղծվել է Սփյուռքի կողմից»:

«Հայաստանի դեսպանին վերագրվող արտահայտութունը գլխիվայր շուռ է տրված», - ասել է Համլետ Գասպարյանը: - «Ցեղասպանության հարցի կապակցությամբ դեսպան Չիտեչյանը սովորաբար օգտագործում է «Սփյուռքն ինքը ստեղծվել է Ցեղասպանության հետեւանքով» արտահայտությունը»:

«Կարծում եմ, որ թուրքական մամուլն այս օրերին քարոզչական նպատակներով փորձում է հերթական անգամ մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, թե իբր Հայոց ցեղասպանության հարցում հակասություն գոյություն ունի Հայաստանի եւ Սփյուռքի մոտեցումների միջեւ: Դա թուրքական մաշված հնարք է` նախատեսված անտեղյակների համար», - ավելացրել է արտգործնախարարության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG