Մատչելիության հղումներ

Մահափորձ Անատոլի Չուբայսի դեմ


Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հինգշաբթի օրը մահափորձ է իրականացվել «Ռուսաստանի միացյալ էներգահամարգեր» ընկերության (ՌԱՕ ԵԷՍ) ղեկավար Անատոլի Չուբայսի դեմ:

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան, մերձմոսկովյան Ժավորոնկի քաղաքի մոտ: Իրավապահների տվյալներով, անհայտ անձինք հրազենից կրակ են բացել Չուբայսի մեքենայի վրա, որին հետեւել է թիկնապահների պատասխան կրակը: Հարձակվողները փախուստի են դիմել: Անատոլի Չուբայսը չի տուժել:

«Ռուսաստանի միացյալ էներգահամարգեր» ընկերության ներկայացուցիչ Անդրեյ Տրապեզնիկովը հայտնել է, թե, ըստ նախնական տվյալների, Չուբայսի մեքենայի մոտ գործարկվել է նաեւ պայթուցիկ սարք:

«Ես բավական հստակ հասկանում եմ՝ ում կողմից կարող էր կազմակերպվել այսօրվա մահափորձը», - տարածած հատուկ հայտարարության մեջ ասել է Չուբայսը՝ ավելացնելով, թե մտադիր է կրկնակի եռանդով շարունակել էներգետիկայի ոլորտում բարեփոխումները եւ Ռուսաստանի ժողովրդավարների միավորման աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG