Մատչելիության հղումներ

Պետականացվել է Աջարիայի նախկին նախագահի գույքը


Ինչպես չորեքշաբթի օրը ասել է Վրաստանի արդարադատության նախարարության գործադիր վարչության ղեկավարի տեղակալ Տումանիշվիլին, Վրաստանի պետությանն է փոխանցվել Աջարիայի նախկին ղեկավար Ասլան Աբաշիձեի, նրա ընտանիքի անդամների եւ ազգականների՝ ավելի վաղ առգրավված ամբողջ անշարժ եւ շարժական գույքը, որի արժեքը կազմում է մի քանի տասնյակ միլիոն ամերիկյան դոլար:

Ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ Աբաշիձեի ունեցվածքն անցած տարվա սեպտեմբերին առգրավվել է Աջարիայի երագույն դատարանի որոշամբ եւ, ըստ փորձագետների, արժե շուրջ 55 միլիոն ԱՄՆ դոլար: Խոսքը Սեւ ծովի ափին գտնվող շքեղ առանձնատների, ամառանոցների, հողամասերի, ինչպես նաեւ արվեստի ստեղծագործությունների, մեքենաների եւ բանկային հաշվեհամարների մասին է: Ասլան Աբաշիձեն եւ իր որդին՝ Բաթումիի նախկին քաղաքապետ Գեորգին անցած տարվա մայիսին հեռացել են Աջարիայից:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG