Մատչելիության հղումներ

ԱՊՀ արտգործնախարարները կքննարկեն հակաահաբեկչական ծրագիրը


Ինչպես հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, մարտի 18-ին Մինսկում ԱՊՀ արտգործնախարարները կքննարկվեն 2005-2007 թվականներին իրագործվելիք հակաահաբեկչական ծրագրի նախագիծը:

«Ռուսաստանը կներկայացնի ԱՊՀ հակաահաբեկչական ծրագրի հայեցակարգը», - երեքշաբթի օրը հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովենկոն՝ ավելացնելով, թե հակաահաբեկչական պայքարը չափազանց կարեւոր է ԱՊՀ երկրների ազգային անվտանգության համար:

Ըստ նրա, օրակարգում ընդգկված է նաեւ ԱՊՀ բարեփոխոխումների հարցը: Անդրադարձ կլինի նաեւ անօրինական միգրացիայի, հարկային հանցագործություններին եւ թմրանյութերի թրաֆիքինգին առնչվող խնդիրների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG