Մատչելիության հղումներ

«Ախալքալակում թուրքական ռազմակայան չի տեղակայվի»


Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոտե Գաբաշվիլին կտրականապես հերքել է Ախալքալակում ռուսաստանյանի փոխարեն թուրքական ռազմակայանի տեղակայման հնարավորությունը:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Գաբաշվիլին նման պնդումները «սադրանք» է որակել: Նա ավելացրել է նաեւ, որ «անհիմն» է այդ կապակցությամբ շրջանի հայ բնակչության մտավախությունը:

Կոտե Գաբաշվիլին հավաստիացրել է, թե Վրաստանի կառավարությունը լուծելու է տեղի բնակչության սոցիալական խնդիրները՝ հիշեցնելով, որ ռուսաստանյան ռազմակայանները Վրաստանի տարածքից դուրս բերելու մասին խորհրդարանի որոշմամբ նախատեսվում է այդ ռազմակայաններում աշխատողների ապահովումը նոր աշխատատեղերով:

Անցած շաբաթ Վրաստանի խորհրդարանը ընդունել է բանաձեւ, որով պահանջում է մինչեւ տարեվերջ դուրս բերել Բաթումիում եւ Ախալքալակում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG