Մատչելիության հղումներ

18-ամյա Լուսինը Թովմասյանը շաբաթավերջին Փարիզում կայացած «Միսս Եվրոպա» մրցույթում գրավել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն 22-ամյա «Միսս Գերմանիային»՝ ծնունդով իրանցի Շերմինե Շահրիվարին:

«Միսս Հայաստան - 2003» տիտղոսը կրող Լուսինե Թովմասյանը Հարավային Կոմկասի միակ ներկայացուցիչն էր մրցույթում, որին մասնակցում էին 35 երկրների գեղեցկուհիները: Բացի Շահրիվարից ու Թովմասյանից, եզրափակիչ փուլ էին հասել նաեւ «Միսս Ֆրանսիան», «Միսս Սլովակիան» եւ «Միսս Անգլիան»:

Մրցույթի հեղինակավոր ժյուրիի կազմում էին աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրը եւ կուտյուրյե Պակո Ռաբանին:

Լուսինե Թովմասյանը Երեւանի լեզվաբանական համալսարանի ուսանողուհի է: Նրա ավագ քույրը՝ Իրինան կրում է «Միսս Հայաստան - 2001» տիտղոսը:


(Լուսանկարում Լուսինե Թովմասյանը եւ Շերմինե Շահրիվարը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG