Մատչելիության հղումներ

Վրաստանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ հայ-թուրքական եւ հայ-արդբեջանական հնարավոր երկխոսություններում


Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է հայ-թուրքական եւ հայ-արդբեջանական հնարավոր երկխոսություններում միջնորդ հանդիսանալու՝ Վրաստանի պատրաստակամության մասին:

Զուրաբիշվիլին, միեւնույն ժամանակ, ասել է, որ Թբիլիսին կողմերից նման առաջարկ չի ստացել:

«Ռեգնում»-ը, վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, հաղորդում է, որ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլի հետ հանդիպման ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլին կարեւորել է Թուրքիայի դերը ռուս-վրացական քաղաքական երկխոսության մեջ:

Վրաստանի արտգործնախարարի այցի արդյունքում կողմերը ստորագրել են մի շարք փաստաթղթեր, որոնք նախատեսում են ավելի սերտ երկկողմ համագործակցություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG