Մատչելիության հղումներ

Ջավախահայերը պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը


Կիրակի օրը Ախալքալակում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք, որի մասնակիցները Վրաստանի նախագահից եւ խորհրդարանից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես երեկ հաղորդել է «Ջավախք-Ինֆո» գործակալությունը, երեք ժամ տեւած հանրահավաքին մասնակցել է 10 հազար մարդ: Հանրահավաքը հազմակերպել է նորաստեղծ «Միասնական Ջավախք» հասարակական միությունը: Հանրահավաքի ընթացքում կազմակերպվել է ստորագրահավաք՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն եւ երկրի խորհրդարանին ուղղված նամակով պահանջելով ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:

Հանրահավաքի մասնակիցները հանդես են եկել Ախալքալակից ռուսաստանյան ռազմակայանի դուրսբերման դեմ, քանի որ դրա ներկայությունը շրջանի բնակչության համար «կայունության եւ տնտեսական բարեկեցության գործոն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG