Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվալան բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսային զրույցում հաստատել է չորեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով երկու կողմերի կրած կորուստների մասին լուրը:

Միջադեպի պատճառ էր դարձել ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրազենի կիրառմամբ դիրքերը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերին մոտեցնելու փորձը, որին ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներն արձագանքել են պատասխան կրակով:

Նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել նաեւ երկուշաբթի օրը, երբ ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խումբը փորձ էր արել ներթափանցել ԼՂՀ պաշտպանության բանակի թիկունքը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի նույն հյուսիս-արեւելյան հատվածում՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտ:

Մինչդեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, թե Սեյսուլան գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը հրահրել է հայկական կողմը: Բացի այդ, ադրբեջանական կողմի պնդմամբ, չորեքշաբթի օրը հայկական կողմի պատճառով փոխհրաձգություն է տեղի ունեցել Հայաստանի Իջեւանի շրջանի Բերքաբեր գյուղի մոտակայքում, որի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ:

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից Բերքաբեր գյուղի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի մասին տարածված տեղեկատվությունը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG