Մատչելիության հղումներ

Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի հերթական տարեկան ժողովը կկայանա Հայաստանում


Ինչպես հաղորդել է «Կավկազպրես» գործակալությունը, Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի հերթական տարեկան ժողովը՝ Հայաստանի նախագահությամբ կկայանա հունիսի սկզբին Երեւանում:

Բանկը հիմնադրվել է 1999 թվականին Հայաստանի, Ադրբեջանի, Ալբանիայի, Բուլղարիայի, Թուրքիայի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի կողմից՝ տարածաշրջանի երկրների զարգացումը խթանելու եւ նրանց միջեւ տնտեսական համագործակցությունը խորացնելու նպատակով: Բանկի հիմնադիր կապիտալը 1 միլիարդ SDR (1,54 միլիարդ դոլար):

2003 թվականից Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկը «Իզմիրլյան» հիմնադրամի հետ համատեղ Հայաստանում իրականացնում է մանր եւ միջին բիզնեսի աջակցման 4 միլիոն դոլարի վարկային ծրագիր: Բանկը տրամադրում է 125-500 հազար դոլարի վարկեր 5 տարվա մարման ժամկետով եւ մարման տարեկան 10-12 տոկոսադրույքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG