Մատչելիության հղումներ

Հայաստանը մերժում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ անցկացնելու Թուրքիայի առաջարկը


(«Ռոյթեր»). – Հինգշաբթի օրը Հայաստանը մերժել է Թուրքիայի առաջարկը՝ ստեղծել պատմաբանների անկողմնակալ հանձնաժողով, որը կստուգեր հայերի պնդումները Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանության վերաբերյալ:

«Պատմաբաններն իրենց մասով արդեն ամեն ինչ ասել են, եւ այժմ Թուրքիայի հերթն է հստակեցնելու իր վերաբերմունքը», - «Ռոյթեր» գործակալության հետ հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: - «Այդ հարցը պատմաբաններին չի վերաբերում: Նրանք իրենց աշխատանքն արդեն արել են... Բայց, քանի որ Թուրքիան հերքում է դա, ապա հարցը քաղաքական է դարձել, ուստի քաղաքական լուծում է պահանջում»:

Հայաստանը պնդում է, որ ցեղասպանությունը հաստատված պատմական փաստ է. 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում համակարգված ցեղասպանության զոհ են դարձել 1,5 միլիոն հայեր:

Թուրքիան հերքում է դա՝ ասելով, թե սպանված հայերը պարտիզանական պատերազմի զոհ էին, որի ընթացքում նաեւ բազմաթիվ մահմեդական թուրքեր են զոհվել: Այդուհանդերձ, Անկարան, ցեղասպանությունը ճանաչելու միջազգային կոչերի (այդ թվում՝ Եվրամիության կողմից, որին ձգտում է անդամակցել) պայմաններում, ջանում է ցուցադրել, թե թաքցնելու ոչինչ չունի:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը երեքշաբթի օրը առաջարկել էր, որ երկու կողմերի պատմաբաններից ստեղծվի մի խումբ, որին տրամադրվեն Հայաստանի եւ Թուրքիայի բոլոր արխիվները՝ հարցը մեկընդմիշտ լուծելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG