Մատչելիության հղումներ

Վենետիկի հանձնաժողովի՝ վաղը մեկնարկող լիագումար նիստում Հայաստանի Ընտրական օրենսգրքի բարեփոխումները չեն քննարկվելու


Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ, ի պաշտոնե Վենետիկի հանձնաժողովի անդամ Գագիկ Հարությունյանը հինգշաբթի օրը հերքեց «Կավկազպրես» գործակալության տարածած տեղեկատվությունը, թե Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի մարտի 11-13-ը կայանալիք լիագումար նիստում քննարկվելու են Հայաստանի Ընտրական օրենսգրքում կատարվելիք բարեփոխումները:

Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները վաղը մեկնարկող նիստում չեն քննարկվելու: Նա ավելացրեց նաեւ, որ ինքը չի մասնակցելու այդ նիստին:

Իսկ Սահմանադրական դատարանի խոսնակ Հովհաննես Պապիկյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե հարցի քննարկումը Վենետիկի հանձնաժողովում կարող է տեղի ունենալ հունիսին կայանալիք լիագումար նիստում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG