Մատչելիության հղումներ

Հինգշաբթի օրը Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, թե Վրաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 8,4 տոկոսի աճի մասին պաշտոնական տվյալը, հավանաբար, չափազանցված է:

Հիմնադրամի՝ Վրաստանում տնտեսական բարեփոխումներին հետեւող առաքելության փորձագետների գնահատմամբ, աճի տեմպերի չափազանցված լինելը տեղի է ունեցել «մեթոդաբանական խնդիրների եւ նախկինում չգրանցված օպերացիաների լեգալացման պատճառով»:

ԱՄՀ-ի առաքելությունը Վրաստանում արձանագրել է կապիտալի լուրջ ներհոսք, որը պայմանավորված է ներդրողների կողմից վստահության ամրապնդմամբ: Այդ փաստը, սակայն, բացասական ազդեցություն է ունեցել 2004 թվականի սկզբից Վրաստանում տարվող ֆինանսավարկային քաղաքակության վրա, որի արդյունքում 2004 թվականի հունիսին արձանագրված 3,6 տոկոս սղաճը 2005 թվականի հունվարին հասել է 9,2 տոկոսի՝ նախատեսված 5 տոկոսի փոխարեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG