Մատչելիության հղումներ

Հայաստանը մտադիր չէ միանալ ՎՈՒՈՒԱՄ-ին


«Հայաստանը մտադիր չէ միանալ ՎՈՒՈՒԱՄ (Վրաստան, Ուզբեկստա, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) տարածաշրջանային կազմակերպությանը կամ դիմել կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու», - չորեքշաբթի օրը կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Մենք նույնիսկ մտադրություն չունենք ՎՈՒՈՒԱՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ, քանի որ մեր դիրքորոշումներն ու նպատակները տարբեր են այդ կազմակերպության դիրքրորոշումներից եւ նպատակներից», - ըստ «Ինտերֆաքս» գործակալության, նշել է Օսկանյանը:

Անդրադառնալով Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ լարվածությանը, Հայաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, թե Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ բոլոր անհամաձայնությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով:

«Եթե այս հարցում լուրջ բարդություններ առաջանան՝ կտուժի ոչ միայն Հայաստանը, այլեւ ողջ Հարավային Կովկասը», - ասել է Վարդան Օսկանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG