Մատչելիության հղումներ

Կասպից ծովում կալանվել է ադրբեջանական ձկնորսանավ


Ռուսաստանի եւ Ղազախստանի առափնյա պաշտպանության նավերը Կասպից ծովի Ղազախստանին պատկանող Կուլալի կղզու մոտ կալանքի տակ են առել ապօրինի ձկնորսություն իրականացնող ադրբեջանական մի նավ, որն ուղեկցվել է դեպի ղազախական Ակտաու նավահանգիստը:

Ռուսաստանի սահմանապահ ծառայության հյուսիսկովկասյան բաժանմունքի խոսնակ, գնդապետ Սերգեյ Լիվանցովը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին փոխանցել է, որ ղազախների խնդրանքով իրենք պարեկային նավ են ուղարկել, որը եւ ադրբեջանական ձկնորսանավին ստիպել է ուղղություն վերցնել դեպի Ակտաու: Այնտեղ ադրբեջանական անձնակազմը հանձնվել է ղազախ սահմանապահներին:

«2000 թվականից ի վեր սա Կասպից ծովում օրինազանց նավ կալանելու արդեն 4-րդ դեպքն է», - ասել է գնդապետ Լիվանցովը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG