Մատչելիության հղումներ

Հարավկովկասյան երկրների խորհրդարանականները Ստրասբուրգում քննարկում են տարածաշրջանային համագործակցությունը


Մարշալի հիմնադրամի եվրոպական կենտրոնի հրավերով եւ ֆինանսավորմամբ Ստրասբուրգում մարտի 7-11-ը տեղի է ունենում սեմինար «Հարավկովկասյան խորհրդարանական նախաձեռնությունների» շրջանակում:

Միջոցառմանը, որին մասնակցում են Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի 45 խորհրդարանականներ, քննարկվում են տարածաշրջանում անվտանգության եւ տնտեսական զարգացման գործում տարածաշրջանային համագործակցության դերին, եվրաինտեգրման փորձի փոխանակմանն առնչվող հարցեր:

Հայաստանի խորհրդարանականների պատվիրակությունը գլխավորում է Ազգային ժողովի պաշպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG