Մատչելիության հղումներ

ԻՆՈԳԵՅԹ-ի շրջանակներում Վրաստանում կկառուցվի գազապահեստարան


Ինչպես հաղորդել է «Կավկազպրես» գործակալությունը, չորեքշաբթի օրը Կիեւում կմեկնարկի Եվրոպա կասպյան նավթի եւ գազի արտահանման միջպետական ծրագրի (INOGATE) երկրորդ գագաթնաժողովը:

Վրաստանի վառելիքի եւ էներգետիկայի նախարարության Ալեկո Խեթագուրիյի խոսքերով, ի թիվս այլ հարցերի գագաթնաժողովում քննարկվելու է Վրաստանում գազապահեստարան կառուցելու խնդիրը, որի մասին համաձայնագիրը ստորագրվել էր անցյալ տարի:

Գազապահեստարանը կկառուցվի Ադրբեջանի հետ սահմանամերձ Գվելեթի գյուղում: Ըստ փոխնախարարի, գազապահեստարանի կառուցումը թույլ կտա Վրաստանը ապահովել 1-3 ամվա համար անհրաժեշտ գազի ռազմավարական ծավալներով: Խեթագուրիի խոսքերով, Հայաստանում եւ Ադրբեջանում նման գազապահեստարանները վաղուց արդեն գործում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG