Մատչելիության հղումներ

Ինչպես տեղեկացնում է «Ֆրասնպրես» գործակալությունը Ստամբուլի ոստիկանությունը կիրակի օրը դաժանաբար ցրել են Կանանց միջազգային օրվան նվիրված ցույցը, որը արտոնված չի եղել իշխանությունների կողմից:

Գործողությանը մասնակցել են երկրի քաղաքական կուսակցությունների, արհմիությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ շուրջ 300 մարդ: Ցուցարարներին ցրելու համար Ստամբուլի ոստիկանության արագ հակազդման ջոկատը կիրառել է արցունքաբեր գազ: Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տեղի են ունեցել ընդհարումներ: Կալանվել է 63 ցուցարար, այդ թվում՝ 3 կին:

«Մենք ցնցված ենք ոստիկանների կողմից կանանց եւ երիտասարդների ծեծի տեսարաններից», - ասված է երկուշաբթի օըը Թուրքիա ժամանած Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչների համատեղ հայտարարության մեջ:

Եվրամիության նախագահող, Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը, Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դենիս Մաքշեյնը եւ ընդարձակման հարցերով Եվրամիության հանձնակատար Օլլի Ռենը Անկարա էին ժամանել երկուշաբթի օրը՝ Թուրքիայի իշխանությունների հետ քննարկելու Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ հոկտեմբերի 3-ին սկսվող բանակցություններից առաջ իրականացվող բարեփոխումների ընթացքը:

Պաշտոնական Անկարան բավական արագ արձագանքել է Եվրամիության քննադատությանը. Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը պաշտոնապես ներողություն է խնդրել կատարվածի համար եւ հայտարարել, թե կիրականացվի ոստիկանության գործողությունների հատուկ հետաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG