Մատչելիության հղումներ

Ինգուրի ՀԷԿ-ի պլանային կանգնեցման ընթաքում Ադրբեջանից Վրաստան էլեկրաէներգիա մատակարելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելու՝ անցած շաբաթավերջին Բաքու կատարած այցի ժամանակ:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի վառելիքի եւ էներգետիկայի փոխնախարար Ալեկո Խեթագուրիի խոսքերով, Ադրբեջանը հրաժարվում էր էլեկտրաէներգիա մատակարարել Վրաստան՝ քանի դեռ չէր մարվել նախկինում արտահանված էլեկտրաէներգիայի դիմաց պարտքը:

2002 թվականից Վրաստանը պարտք էր 156 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիայի դիմաց: Այդ պարտքը վերանայվել եւ վերաձեւակերպվել էր, սակայն Վրաստանին հաջողվել էր մարել միայն սպառված 100 միլիոն կիլովատտ էլեկտրաէներգիայի դիմաց պարտքը:

Խեթագուրին նշել է, թե Ինգուրի ՀԷԿ-ը վերանորոգման աշխատանքների համար 3 ամսով կանգնեցվելու է ապրիլի 1-ին, եւ այդ ընթացքում էներգետիկ պակասը նախատեսվում է լրացնել Ադրբեջանից, Ռուսաստանից եւ Հայաստանից մատակարարվող էլեկտրաէներգիայի հաշվին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG