Մատչելիության հղումներ

Հայաստանցի զինվորականը չի բացառում, որ Ռուսաստանը Հայաստանի սահմանների պահպանումը հանձնի հայերին


Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատար Վյաչեսլավ Ոսկանյանը Մոսկվայում լույս տեսնող «Կրասնայա Զվեզդա» թերթում այսօր հրապարակված ծավալուն հարցազրույցում ասել է, որ «համագործակցությունը հայ եւ ռուս սահմանապահների միջեւ պահպանվելու է նույնիսկ այն ժամանակ, երբ ռուսաստանցի սահմանապահները Հայաստանի սահմանների պահպանումը լրիվ փոխանցեն հայկական կողմին»:

Մեկնաբանները նշում են, որ հայ զինվորականը առաջին անգամ է խոսում Հայաստանի սահմանի պահպանությունը լիովին հայկական կողմին փոխանցելու մասին, քանզի 1992 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված պայմանագրում որեւէ ժամկետ չի նշվել:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը այսօր փաստում է, որ Հայաստանը երբեք չի առաջարկել Ռուսաստանին փոխել պայմանագիրը եւ Թուրքիայի ու Իրանի հետ Հայաստանի սահմանների պահպանությունը հանձնել հայկական կողմին:

Վյաչեսլավ Ոսկանյանը նաեւ տեղեկացրել է, որ անցած տարի բռնվել է 124 սահմանախախտ:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG