Մատչելիության հղումներ

Երեւան է ժամանել Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի նորանշանակ հրամանատարը


Այսօր առաջին անգամ Երեւան է ժամանել Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Բեսպալովը: Ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականին ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

Սարգսյանը նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները դինամիկ են զարգանում: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի նախկին հրամանատար Ալեքսանդր Ստուդենիկինին:

10 տարի առաջ կնքված պայմանագրի համաձայն, Հայաստանում 25 տարով տեղակայված է Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի 102-րդ ռազմակայանը:

Միեւնույն ժամանակ այսօր Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Սիգուտկինը հայտնել է, որ Բեսպալովը մինչեւ այժմ հնարավորություն չունի այցելելու ռուսաստանյան ռազմակայանները Ախալքալակում եւ Բաթումում, որովհետեւ Վրաստանի իշխանությունները նրան, ինչպես նաեւ ռուսաստանցի այլ զինվորականների, մուտքի թույլտվություն չեն տրամադրում:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG