Մատչելիության հղումներ

Բարեփոխումների գործընթացը Թուրքիայում դանդաղում է


«Եվրամիությանը անդամակցելու համար բարեփոխումների գործընթացը Թուրքիայում դանդաղում է, թեեւ դա չպետք է վտանգի հոկտեմբերի 3-ին կայանալիք բանակցությունների սկիզբը», - «Ռոյթեր գործակալության հարցազրույցում ասել է Եվրամիության հանձնակատար Հանսյորգ Կրեչմերը:

Կրեչմերն ասել է, որ դեկտեմբեր 17-ից ի վեր քաղաքական բարեփոխումների ուղղությամբ Թուրքիայում ոչ մի առաջընթաց չի գրանցվել: Ավելին՝ քաղաքական բարեփոխումների իրագործման որոշ ոլորտներում Թուրքիան հետընթաց է ունեցել հատկապես ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իավունքների մասով:

Կրեչմերը նաեւ մտահոգություն է հայտնել, որ պաշտոնական որեւէ անձ մինչեւ օրս հայտարարությամբ հանդես չի եկել թուրք հանրահայտ գրող Օրհան Փամուքին սպառնացող մահացու վտանգի կապակցությամբ: Շվեյցարական մի լրագրի թղթակցի հետ հարցազրույցում Փամուկը հայտարարել էր, թե Օսմանյան Թուրքիայում ոչնչացվել են «մեկ միլիոն հայեր եւ 30 հազար քրդեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG