Մատչելիության հղումներ

Օրվա իրադարձությունները


Ազգային Ժողովում տեղի կունենան խումբ-խմբակցություների ավանդական ճեպազրույցները:

Արտգործնախարարությունում տեղի կունենա ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյի ասուլիսը: Մինչ այդ Վլադիմիր Ռուշայլոն ԱԳՆ-ում կհանդիպի Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում կկայանա Ընտրական օրենսգրքի եւ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկում:

Մոլդովայում կիրակի օրը կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու նպատակով Հայաստանի պատգամավորների խումբը կմեկնի Քիշնեւ:

Գիտության եւ կրթության նախարար Սերգո Երիցյանը «Թեքեյան» կենտրոնում կներկայացնի 2005 թվականի կրթական ծրագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG