Մատչելիության հղումներ

logo-print

Թբիլիսիում կայացել է «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ» ֆիլմի առաջին ցուցադրումը


Ինչպես այսօր հաղորդել է «Կավկազպրես» գործակալությունը, Թբիլիսիի «Ամիրանի» կինոթատրոնում կայացել է «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ» գեղարվեստական կինոնկարի փակ պրեմիերան:

Ցուցադրումը լայն հասարակության համար փակ է եղել, քանի որ կինոնկարը ներկայացվելու է եվրոպական մի շարք հեղինակավոր փառատոներում:

Վրաց ռեժիսոր Լեւան Թութբերիձեն կինոնկարի օպերատոր Գորան Պավիչեւիչին հրավիրել էր Հոլիվուդից: Ակա Մորչիկաձեի պատմվածքի հիման վրա նկարահանված կինոնկարում նկարահանվել են ճանաչված դերասաններ Վրաստանից, Ադրբեջանից եւ Հայաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG