Մատչելիության հղումներ

Նողաիդելին Բաքվում կքննարկի «տրանսպորտային պատերազմի» խնդիրը


Ինչպես հաղորդել է «Կավկազպրես» գործակալությունը, Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին մեկօրյա աշխատանքային այցով ուրբաթ օրը կմեկնի Ադրբեջան:

Զուրաբ Նողաիդելին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, Միլլի Մեջլիսի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովի հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ:

Սպասվում է, որ Բաքվում Նողաիդելին կբարձրացնի վրաց-ադրբեջանական սահմանին կուտակված վագոնների եւ բեռնատար մեքենաների հարցը, որոնց մուտքը Վրաստան Ադրբեջանը չի թույլատրում՝ կասկածելով, թե դրանց մի մասը հետագայում կարող է հայտնվել Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG