Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի պատգամավորները «Բրիթիշ Փեթրոլիում»-ին մեղադրում են ընդդիմությանը աջակցելու մեջ


Ադրբեջանի Միլլի Մեջլիսի գարնանային նստաշրջանի բացման օրը՝ մարտի 1-ին, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչ Ալի Ահմեդովը առաջարկել է խստացնել հսկողությունը քաղաքական կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ:

ANS գործակալության փոխանցմամբ, «Անա վաթան» («Հայրենիք») իշխանամետ կուսակցության ներկայացուցիչ Զահիդ Օրուջը, իր հերթին, մեղադրել է «Բրիթիշ Փեթրոլիում» նավթային ընկերությանը ընդդիմությանը աջակցելու մեջ:

Նրա խոսքերով, անդրազգային ընկերությունները «նախկինում էլ որոշ երկրներում իրականացրել են պետական հեղաշրջումներ»: Օրուջը հայտարարել է, թե «ներկայումս «Բրիթիշ Փեթրոլիում» ընկերությունում հավաքվել են Ադրբեջանի իշխանություններից դժգոհ մարդիկ, իսկ Մեծ Բրիտանիայի կառավարությունը Ադրբեջանի հանդեպ կիրառում է «երկակի», երբեմն էլ՝ «եռակի ստանդարտներ»:

«Նրանք համագործակցություն են հաստատում ընդդիմության հետ, ֆինանսական աջակցություն ցուցաբերում ընդդիմադիր թերթերին», - նշել է պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG