Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանը վիզային ռեժիմ է մտցնում Նախիջեւան ժամանող Թուրքիայի քաղաքացիների համար


Ադրբեջանական ANS գործակալության փոխանցմամբ, մարտի 1-ից Նախիջեւան ժամանող Թուրքիայի քաղաքացիները ստիպված կլինեն մուտքի վիզա ստանալ Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունում:

Քանի որ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է առանց նախնական տեղեկացման, ներկայումս սահմանին կուտակվել են մեծ թվով մարդիկ: Հրամանագրի հրապարակումից հետո Նախիջեւան մուտք է գործել ընդամենը 5 ավտոբուս:

Վիզային ռեժիմի դեմ բողոքողներին է միացել Իգդիրի արդյունաբերողների եւ առետրականների ընկերության նախագահ Քամիլ Առսլանը, որի կարծիքով հրամանագիրը վնաս կհասցնի Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրային հարաբերություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG