Մատչելիության հղումներ

Վրաստանի կառավարությունը 50 հազար դոլար կտրամադրի հայազգի հաշմանդամին


Ինչպես հաղորդել է «Կավկազպրես» գործակալությունը, Աջարիայում ականի պայթյունից տուժած 23-ամյա Վարդազար Եղիազարյանը բուժման եւ անհրաժեշտ բժշկական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով Վրաստանի կառավարությունից կստանա 50 հազար դոլար:

Եղիազարյանը եւ իր հայրը երկար ժամանակ աջակցություն էին խնդրում Վրաստանի կառավարությունից, սակայն նրանց խնդրանքը մնում էր անպատասխան: Երկուշաբթի օրը նրանք բողոքի ցույց կազմակերպեցին եւ սկանդալ առաջացրին Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերով նախարարությունում, ինչից հետո նրանց հետ հանդիպեց փոխանախարար Մարինա Խիդաշելին եւ խոստացավ մինչեւ շաբաթավերջ փոխանցել գումարը՝ անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:

Վարդազար Եղիազարյանը 2004 թվականի օգոստոսի 21-ին Աջարիաի Չակվի գյուղի մոտակայքում ականի պայթյունից տուժած չորս անձանցից մեկն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG