Մատչելիության հղումներ

logo-print

Օրվա իրադարձությունները


Երկօրյա այցով Հայաստան կժամանի ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն:

Ազգային Ժողովում կշարունակվի քառօրյան, օրակարգում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի թեկնածության հաստատման հարցը:

Տեղի կունենա խորհրդարան-կառավարություն հերթական հարցուպատասխանը, որին այս տարի առաջին անգամ կմասնակցի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Մամուլի ազգային ակումբի հյուրը կլինի Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ, «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը:

Վազգեն Մանուկյանի, Աշոտ Մանուչարյանի եւ Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ տեղի կունենա քննարկում սահմանադրական բարեփոխումների նպատակահարմարության վերաբերյալ:

«Թեքեյան» կենտրոնում տեղի կունենա «Ընտրական օրենսգրքի» քննարկում:

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքի ուժի մեջ մտնելու կապակցությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա կլոր սեղան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG