Մատչելիության հղումներ

Վլադիմիր Ռուշայլոն կայցելի Հայաստան


Ինչպես տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, մարտի 2-4-ը Հայաստանում է գտնվելու ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն:

Նախատեսվում են Ռուշայլոյի հանդիպումները նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, պաշտպանության նախարար, անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի, փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանի հետ: ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահը կհանդիպի նաեւ Հայրենական Մեծ պատերազմի վետերանների եւ թիկունքի աշխատողների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվելու են ԱՊՀ բարեփոխումներին, ինչպես նաեւ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 60-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին վերաբերող մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG