Մատչելիության հղումներ

Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Վիկտոր Սողոմոնյանը


Նախագահ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 26-ի հրամանագրով Վիկտոր Սողոմոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար:

Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, Վիկտոր Էռնեստի Սողոմոնյանը ծնվել է 1979 թվականի մարտի 17-ին Երեւանում: 2001թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի Պետական համալսարանի Ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետը եւ ընդունվել ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի ասպիրանտուրա: 2000-2002թթ. դասավանդել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում:

1997 թվականից զբաղվել է հեռուստալրագրությամբ: 2000-2003 թվականերին աշխատել է որպես «Պրոմեթեւս» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի քաղաքական մեկնաբան:

2003 թվականի հունիսից մինչեւ 2004 թվականի հունվար զբաղեցրել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Վիկտոր Սողոմոնյանը նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնում փոխարինել է Աշոտ Քոչարյանին, որը նշանակվել է Հայաստանի դեսպանը Հնդկաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG