Մատչելիության հղումներ

logo-print

2005 թվականին Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի Դաշնային Խորհրդի օրեր


«2005 թվականին Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային Խորհրդի օրերը», - միջխորհրդարանական համագործակցությանը նվիրված խորհրդակցության ժամանակ ուրբաթ օրը հայտարարել է Դաշնային Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը:

Նշված խորհրդակցությանը մասնակցել է նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, խորհրդակցության մասնակիցները քննարկել են արտասահմանում ռուսաստանցիների իրավունքների եւ շահերի պաշտպանությանը վերաբերող հարցեր, ամփոփել են 2004 թվականի գործունեությունը եւ մշակել միջխորհրդարանական համագործակցության 2005 թվականի նախապատվությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG