Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանը ընդունել է Խոջալուի «ցեղասպանությունը» դատապարտող բանաձեւ


Ինչպես տեղեկացրել է ադրբեջանական ANS գործակալությունը, Թուրքիայի Գերագույն ազգային ժողովը հինգշաբթի օրը ընդունել է Խոջալուի «ցեղասպանությունը» դատապարտող բանաձեւ:

Խորհրդարանում «Ճշմարիտ ուղի» կուսակցության ներկայացուցիչ Դարսուն Աքդեմիրը տեղեկացրել է գործընկերներին «Հայաստանից 200 հազար ադրբեջանցիների տեղահանման եւ 7 հազար բնակչություն ունեցող Խոջալույում իրականացված ցեղասպանության մասին»:

Թուրք պատգամավորը հիշեցրել է Ղարաբաղյանի պատերազմի ընթացքում Խոջալուի «1500 անզեն բնակիչների ոչնչացման» մասին՝ քննադատելով «ողբերգության նկատմամբ աշխարհի առաջատար լրատվամիջոցների լուռ վերաբերմունքը»: Աքդեմիրը նաեւ ներկայացրել է «ցեղասպանության փաստը հաստատող լուսանկարներ»:

«Բարբարոսության այդ ակտը պետք է ստանա իր իրավական գնահականը: Պետք չէ մոռանալ նաեւ, որ արհամարհելով ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ որոշումերը՝ Հայաստանը մինչ օրս վերահսկում է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը», - իր ելույթում նշել է Թուրքիայի խորհրդարանում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Խալուկ Իպեկը:

Ադրբեջանցիների տվյալներով, Խոջալուի հարձակման ժամանակ զոհվել է 613 մարդ: Հայկական կողմը չի հերքում պատերազմի տարիներին տեղ գտած հարձակման փաստը, սակայն պնդում է, որ զոհերի քանակը խիստ չափազանցված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG