Մատչելիության հղումներ

Հայաստանի կողմից էլեկտրաէներգիայի մատակարարումը Վրաստանին ավելացել է 30 մեգավատտով


Ինչպես հաղորդել է «Կավկազպրես» գործակալությունը, հինգշաբթի օրվանից Հայաստանը 30 մեգավատտով ավելացրել է Վրաստանին մատակարարվող էլեկտրաէներգիայի քանակը:

Թբիլիսի ՋԷԿ-ի 9-րդ էներգաբլոկի ծանրաբեռնվածության պատճառով տեղի ունեցած վթարի հետեւանքով Վրաստանի մայրաքաղաքը երեկ հերթական անգամ հոսանքազրկվել էր:

Թբիլիսիում էներգիայի պակասը կազմել է 50 մեգավատտ: Թբիլիսիի ՋԷԿ-ը ողջ հզորության կսկսի գործել մարտի 1-ից, իսկ մինչ այդ պակասորդը կծածկվի Հայաստանից մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալի ավելացման հաշվին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG