Մատչելիության հղումներ

logo-print

Օրվա իրադարձությունները


Տեղի կունենա ՀՀ նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման մարմինների հանձնաժողովի նիստը:

Կկայանա Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նիստը:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Աղքատության նվազեցման ծրագրին առնչվող հարցերի կանդրադառնա սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը:

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակում կկայանա ասուլիս:

Հայաստանի ժողովրդական կուսակցությունը միջազգային զարգացման կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների կմեկնի Ալավերդի:

Տեղի կունենա Հայաստանի տնտեսական հարցերով դատարանի ինտերնետային կայքի շնորհանդեսը:

Մամուլի ազգային ակումբի հյուրը կլինի Թաթուլ Մանասերյանը:

Արտասահմանյան երկրների հետ մշակությանին կապերի հայկական միությունում տեղի կունենա Սումգաիթի ջարդերի 17-րդ տարելիցի կապակցությամբ ասուլիս:

Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում տեղի կունենա կլոր սեղան՝ «Գույնզգույն հեղափոխություններ». Վրաստան, Ուկրաինա, Աբխազիա, այնուհետեւ՝ ամենու՞ր...» թեմայով:

Տեղի կունենա «Հասարակության իրազեկության բարձրացումը որպես սեյսմիկ ռիսկի նվազեցման անհրաժեշտ պայման» նախագծի շնորհանդեսը։

Ազգային Ժողովում կբացվի երիտասարդ նկարիչների ցուցահանդես:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG