Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը կոչ է անում միջազգայնորեն ճանաչել «Խոջալուի ողբերգությունը»


Չորեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կոչ է արել միջազգայնորեն ճանաչել 1992 թվականի փետրվարին Խոջալուի վրա կատարված հարձակումը, որի արդյունքում, արդրբեջանական կողմի պնդմամբ, հարյուրավոր մարդիկ են զոհվել:

«Խոջալույի ողբերգության» 13-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում, որը երեկ երեկոյան տարածել է «ԱզերԹաջ» գործակալությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կոչ է արել միջազգային հանրությանը «ճանաչել Խոջալուի ցեղասպանությունը»:

«Խոջալույում տեղի ունեցածը ամենասարսափելի հանցագործությունն է ոչ միայն Ադրբեջանի ժողովրդի, այլեւ ողջ մարդկության դեմ», - ասված է ուղերձում:

«Հարյուրավոր մարդկանց սպանությունը պատահական չէր, այլ 200 տարվա ընթացքում հայ ազգայնականների կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրականացվող ցեղասպանության քաղաքականության մասը», - հայտարարել է Ալիեւը:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը նշում է, թե ադրբեջանցիների տվյալներով հարձակման ժամանակ զոհվել է 613 մարդ: Հայկական կողմը չի հերքում պատերազմի տարիներին տեղ գտած հարձակման փաստը, սակայն պնդում է, որ զոհերի քանակը խիստ չափազանցված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG