Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պատրաստվում է հրաժարվել նավթի արտահանման ռուսական ուղղությունից


Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Նաթիկ Ալիեւը չորեքշաբթի օրը ANS հեռուստատեսությամբ հայտարարել է, որ իրենք բանակցում են ռուսաստանյան որոշ նավթային ընկերությունների հետ Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղով միջազգային շուկա նավթ արտահանելու շուրջ: Ադրբեջանը նաեւ պատրաստվում է հրաժարվել նավթի արտահանման ռուսական ուղղությունից:

«2006 թվականին մենք դեռ օգտագործելու ենք Բաքու - Նովոռոսիյսկ նավթամուղը՝ մինչեւ Բաքու - Թբիլիսի - Ջեյհանը կհասնի նախատեսված աշխատանքային ծավալների: Դրանից հետո մենք մեր նավթը չենք ուղարկի Նովոռոսիսյկ», - հայտարարել է Ալիեւը:

Նավթի արտահանման ռուսական ուղղությունից հրաժարվելը Նաթիկ Ալիեւը պայմանավորել է նաեւ բարձր սակագներով (15,67 դոլար՝ մեկ տոննայի դիմաց) եւ ադրբեջանական թեթեւ նավթը ցածրորակ սիբիրյան նավթի հետ խառնելու հանգամանքով, ինչի արդյունքում Նովոռոսիյսկի նավահանգստում ադրբեջանական նավթի յուրաքանչյուր բարելը էժանանում է 4 դոլարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG