Մատչելիության հղումներ

Հացահատիկով բեռնված 100 վագոն վերադարձվել է Բաքու


«Day.az» ինտերնետային կայքի փոխանցմամբ, հացահատիկով բեռնված 100 վագոն չորեքշաբթի օրը վրաց-ադրբեջանական սահմանից վերադարձվել է Բաքվի Քեշլյա կայարան, քանի որ դրանք նախատեսված էին Հայաստանի համար:

Որ այդ հացահատիկը Հայաստանի համար էր, պարզել են Ադրբեջանի մաքսային ծառայության եւ տրանսպորտի նախարարության համատեղ ստուգումները, որ անցկացվում են վրաց-ադրբեջանական սահմանի Բեյուկ-Քեսիկ կայարանում:

Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջերս ստորագրված արձանագրության համաձայն, հացահատիկը պետք է վաճառվի:

Ներկայումս Բեյուկ-Քեսիկ կայարանում իրենց հերթին են սպասում 440 բեռնատար վագոններ: Դրանցից 316-ը տեղափոխում են հացահատիկ, 75-ը՝ դիզելային վառելիք, 32-ը՝ հեղուկ գազ, մնացածը՝ տարբեր նշանակության ապրանքներ:

Լարվածությունը վրաց-ադրբեջանական սահմանում շարունակվում է անցած տարվա նոյեմբերից ի վեր, երբ Ադրբեջանը հայտարարեց, թե Վրաստան ընթացող բեռների մի մասը հետագայում հայտնվում է Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG