Մատչելիության հղումներ

Բարձրացվելու է Վրաստանի նախագահի աշխատավարձը


Ինչպես հաղորդել է «Կավկազպրես» գործակալությունը, Վրաստանի նախագահի աշխատավարձը բարձրացվելու է մինչեւ 4 հազար վրացական լարի (ավելի քան 2200 դոլար):

Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին չորեքշաբթի օրը հայտարարել է, թե երկրի խորհրդարանը կհաստատի առաջիկա օրերին կառավարության պատրաստած համապատասխան օրենքի նախագիծը:

Ներկայումս Սահակաշվիլու աշխատավարձը կազմում է 3 հազար լարի եւ ամբողջությամբ վճարվում է Վրաստանի պետական բյուջեից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG