Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը մեկնել է Հռոմ


Հինգշաբթի օրը եռօրյա պաշտոնական այցով Իտալիա է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորած պատվիրակությունը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այցի ընթացում Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարի Իտալիայի նախագահ Կառլո Չամպիի, վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի, Իտալիայի խորհրդարանի ղեկավարների հետ, կհանդիպի երկրի գործարար շրջանակների ներկայացուցիչներին: Վատիկանում Իլհամ Ալիեւին կընդունի Հովհաննես Պողոս Երկրորդը:

Նախատեսվում է 7 միջպետական համաձայնագրերի ստորագրում քաղաքականության, տնտեսության, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում:

Իտալական ANSA գործակալության հարցազրույցում Իլհամ Ալիեւը նշել է, թե նախատեսում է ստանալ Իտալիայի աջակցությունը Եվրամիության հետ կապերի ամրապնդման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:

«Մենք բարեկամ երկիր ենք համարում Իտալիան, որի հետ համագործակցում ենք քաղաքական եւ տնտեսական ոլորտներում, հատկապես՝ էներգետիկայի բնագավառում», - հայտարարել է Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG