Մատչելիության հղումներ

Շեւարդնաձեի խոսնակը կարող է մեղադրվել մեքենայությունների մեջ


«Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի մամլո խոսնակ Կախա Իմնաձեն կարող է ներքաշված լինել ֆինասնական մեքենայությունների՝ «գումարներ լվացման» մեջ», - այսօր հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Գիվի Թարգամաձեն:

«Ռուսթավի-2» հեռուստաընկերության փոխանցմամբ, 90-ականների վերջին Վրաստանի հաշմանդամների լիգան 240 հազար դոլար է փոխանցել բելգիական բանկերից մեկում Իմնաձեյի անձնական հաշվին, ինչից հետո գումարը տեղափոխվել է Թբիլիսի՝ ոմն Գեորգի Սոլոմոնիայի հաշվին:

«Դատախազությունը պետք է մինչեւ վերջ քննի այս գործը», - նշել է Գիվի Թարգամաձեն:

Իր հերթին, Էդուարդ Շեւարդաձեն հայտնել է, թե վաղուց չի հանդիպել Իմնաձեին, ով այժմ գտնվում է Բելգիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG