Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանը կքննարկի «Խոջալուի ողբերգության» հարցը


Ադրբեջանը շարունակում է «Խոջալուի ցեղասպանության» շուրջ միջազգային աղմուկ բարձրացնելու իր փորձերը: Ինչպես տեղեկացրել է ANS գործակալությունը, Թուրքիայի Գերագույն ազգային ժողովը հինգշաբթի օրը կքննարկի «Խոջալուի ողբերգության» հարցը:

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների առջեւ զեկույցով հանդես կգան Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորներ Նիզամի Ջաֆարովը եւ Էլման Մամեդովը: Բացի այդ, Թուրքիայի խորհրդարանում կներկայացվի «Խոջալուի ցեղասպանության» մասին գրքերի եւ լուսանկարների ցուցահանդես, որի ընթացքում կցուցադրվի նաեւ վավերագրական ֆիլմ:

Անցած շաբաթ ԱՄՆ Կոնգրեսում Ինդիանա նահանգը ներկայացնող կոնգրեսական Դեն Բարտոնը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, կոչ է արել ադրբեջանական Խոջալու ավանում 1992 թվականի փետրվարի 26-ի իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն:

Որեւէ պաշտոնական առաջարկ կամ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հատուկ հայտարարություն ընդունելու նախաձեռնություն Դեն Բարտոնը չի հնչեցրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG