Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանի ներքին գործերի նախարարը մեկնել է Միացյալ Նահանգներ


Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին չորեքշաբթի օրը երկօրյա այցով մեկնել է Միացյալ Նահանգներ: Այցի ընթացքում նա կհանդիպի Հետաքննություների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) եւ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ներկայացուցիչների հետ:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, մեկնումից առաջ Մերաբիշվիլին հայտնել է լրագրողներին, թե այցը Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ «հարաբերությունների շարունակվող զարգացման վկայությունն է»:

Չի բացառվում նաեւ, որ ՀԴԲ ներկայացուցիչների հետ Մերաբիշվիլին քննարկի վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան կապակցությամբ հետաքննության ընթացքը:

Վրաստանի հանգուցյալ վարչապետ Զուրաբ Ժվանիայի եւ Քվեմո Քարթլի շրջանում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցչի տեղակալ Ռաուլ Յուսուպովի դիակները փետրվարի 3-ի վաղ առավոտյան հայտնաբերվել էին վերջինիս բնակարանում:

Վրացական կողմի խնդրանքով հետաքննությանը միացել էր նաեւ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն: Հետաքննության ընթացքի մասին տեղեկություններ առայժմ չեն հրապարակվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG