Մատչելիության հղումներ

Էդուարդ Շեւարդնաձեն ավարտել է իր հուշերի գիրքը


Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն ավարտել է աշխատանքը իր հուշերի գրքի վրա, որում պատմում է կարեւորագույն իրադարձությունների մասին, որոնց ականատեսն է եղել Խորհրդային Վրաստանի ղեկավարի, ԽՍՀՄ արտգործնախարարի, անկախ Վրաստանի նախագահի պաշտոններում:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, «Մտորումներ ներկայի եւ ապագայի մասին» նախնական անունը կրող հուշերի գիրքը արդեն թարգմանվում է անգլերեն, գերմաներեն եւ ռուսերեն:

Շեւարդնաձեն հայտարարել է, որ արդեն առաջարկներ է ստացել գերմանական, ֆրանսիական եւ ամերիկյան հրատարակչություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG