Մատչելիության հղումներ

Դիվանագիտական դեսանտ Աբխազիայում


Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մայլսը այսօր աշխատանքային այցով կմեկնի Աբխազիա: Դեսպանին կուղեկցի դեսպանության քաղաքականության եւ տնտեսության հարցերով խորհրդական Էլիզաբեթ Բրոքուինը:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, դիվանագետները հանդիպումներ կունենան Աբխազիայի նորընտիր իշխանությունների՝ նախագահ Սերգեյ Բագափշի, փոխնախագահ Ռաուլ Խաջիմբայի, վարչապետ Ալեքսանդր Անկվաբի եւ արգործնախարար Սերգեյ Շամբայի հետ:

Իսկ աբխազական «Ապսնիպրես» գործակալության փոխանցմամբ, նույն օրը Աբխազիայի կայցելի նաեւ Վրաստանում Իտալիայի դեսպան Ֆաբրիցիո Ռոմանոն, որը կունենա նույն ձեւաչափի հանդիպումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG