Մատչելիության հղումներ

Կոնգրեսական Բարտոնը հանդես է եկել Խոջալուի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելու կոչով


ԱՄՆ Կոնգրեսում Ինդիանա նահանգը ներկայացնող կոնգրեսական Դեն Բարտոնը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, կոչ է արել ադրբեջանական Խոջալու ավանում 1992 թվականի փետրվարի 26-ի իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն: Կոնգրեսականի հիմնավորումները, սակայն, ակնհայտորեն միակողմանի են:

«Ճանաչելով Խոջալուն որպես ցեղասպանություն, Միացյալ Նահանգները կխախտեն միջազգային հանրության «քար լռությունը» այս հարցի շուրջ», - ըստ «Ռեգնում» գործակալության, հայտարարել է Կոնգրեսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամը:

Ըստ Բարտոնի, Հայոց ցեղասպանությունը «վիճելի պատմական իրողություն» է՝ մինչդեռ «պետք է հիշել հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում հայերի կողմից էթնիկ զտումների մասին»: Որպես իր հայտարարության ապացույց, կոնգրեսականը բավարար է համարել մեջբերել հիմնականում մեկ աղբյուր՝ ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաեւի նկարահանած մի տեսաերիզ:

Որեւէ պաշտոնական առաջարկ կամ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հատուկ հայտարարություն ընդունելու նախաձեռնություն Դեն Բարտոնը չի հնչեցրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG